Կառավարությունը չի կործանելու խոշոր բիզնեսը, այլ կարգավորելու է՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ հարկավոր է միայն խոշոր ընկերությունների աշխատանքը հավուր պատշաճի կարգավորել եւ հետեւել, որ նրանք չչարաշահեն գերիշխող դիրքը: «Իսկ եթե ընկերությունը խոշոր է, դրանում ոչ մի վատ բան չկա»,- հավելեց նախարարը: